Քաղաքականություն

Մարտի 1-ից հետո որոշում կայացնող ընդդիմությունը չէր ցանկանում, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն. Սամվել Նիկոյան

2 րոպեի ընթերցում

Մարտի 1-ից հետո որոշում կայացնող ընդդիմությունը չէր ցանկանում, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն. Սամվել Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարում է, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշում կայացնող ընդդիմությունը չէր ցանկանում, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն, քանի որ դեռ այդ ժամանակ իշխանափոխություն իրականացնելու հույս են ունեցել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սամվել Նիկոյանը, ով այդ տարիներին գլխավորել է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը, նշեց, որ հանձնաժողովի ձևավորման ընթացքում ընդդիմությանը կոչ են արել մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներին:

«10 տարի առաջ, երբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողովը, որը ուներ կոնկրետ խնդիրներ, մենք դիմեցինք ընդդիմությանը, որ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Նրանք ասացին, որ մենք այդ հանձնաժողովում մեծամասնություն ենք կազմում, այդ ժամանակ մենք ընդունեցինք որոշում, որ բոլոր հարցերը պետք է ընդունվեին կոնսենսուսով, այսինքն, եթե ընդդիմությունը ներկա էր և չէր քվեարկում, որևէ որոշում չէր ընդունվում: Ընդդիմության մի մասը ցանկանում էր, որ մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն, և կային մարդիկ, որ ցանկանում էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն որոշում կայացնող ընդդիմությունը չէր ուզում, իսկ ինչի՞ համար չէր ուզում, որովհետև դեռևս այն ժամանակ հույս ունեին, որ կարող են իշխանափոխություն իրականացնել: Նրանք շատ հստակ այդ գիծը տանում էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նիկոյանը հավելեց, որ ընդդիմության մի հատվածն էլ չէր ցանկանում, որպեսզի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, որպեսզի 1 տարի, 3 տարի, 5 տարի կամ 10 տարի հետո այդ հարցը շրջանառության մեջ դնեն:

Հարցին, թե «Ելք» խմբակցության ներկա առաջնորդները ո՞ր հատվածի մեջ են մտնում. Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Երկրորդ հատվածի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում