Պաշտոնական

Արմեն Աշոտյանը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը կարևորել է ՀՀ-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺպատգամավորներ Արմեն Աշոտյանը եւՄանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Բեռլինյան այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի, ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔԴՄ խմբակցության անդամ Գունթեր Քրիխբաումի, ինչպես նաեւ ԳԴՀ Կանցլերի աշխատակազմի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը համակարգող վարչության պատասխանատու պաշտոնյաների հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ներկա փուլում, խորհրդարանական դիվանագիտությանմեջմեծապես կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան - ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ նմանատիպ քննարկումների անցկացումը»,-այցի առնչությամբ նշել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում