Հասարակական

Արմեն Սարգսյանը Լիբանանում ներկայացրել է Հայաստանի առջև առկա մարտահրավերների հաղթահարման իր տեսլականը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Լիբանանում ներկայացրել է Հայաստանի առջև առկա մարտահրավերների հաղթահարման իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:

Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ:

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին: Սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ երկրի նախագահին կընտրի խորհրդարանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում