Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին. Արա Բաբլոյանը՝ Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի մասին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին. Արա Բաբլոյանը՝ Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերը բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և պատկան կառույցների կողմից:

Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներիընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Մեր ժողովուրդը իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրմամբ, ինքնիշխանության հռչակմամբ, անկախ պետության կառուցմամբ: Սակայն 3 տասնամյակ առաջ կատարված հանցագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած և փակված էջեր: Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան, գուցե, ավելի քիչ է, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը, սակայն այն պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ և ատելությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածում հիտլերյան ֆաշիզմին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները և նրանց ժառանգները՝ արդար դատի:

Արա Բաբլոյանի խոսքով՝ արձագանքը, որն Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու և, հատկապես, հայի հանդեպ, որ կար ադրբեջանցիների մեջ: «Այդ ատելությունը 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեց Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված և կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հարյուրավոր հայ բնակիչներ, մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին և ունեզրկվեցին»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով, որ բռնություններն ու սպանություններն այնուհետև շարունակվեցին Բաքվում, Գանձակում և Խորհրդային Ադրբեջանի այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին հայեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում