Պաշտոնական

Շարմազանովը հանդիպել է մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը հանդիպել է մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում:

ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրության կարգին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներին:

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը եւ մոտեցումները: Նրա խոսքով՝ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ մեր երկիրը միակն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության ճանաչման գործընթացներում ունեցած ձեռքբերումներին:

Խոսելով ազգային արժեքների պահպանման կարեւորության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հայի առաքելությունը պետք է լինի Հայաստանում ապրելու եւ երկիրը շենացնելու գիտակցումը:

«Հայաստանը սիրում են ճանաչելով»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ հորդորելով երիտասարդներին ամեն օր զարգացնել գիտելիքները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, հպարտանալ նշանավոր հայորդիներով եւ մեծարել նրանց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում