Արա Բաբլոյանն ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով ասոցիացիայի անդամներին, բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում ենմեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը եւ գնահատմանը:

Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու եւ կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները:

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր:

Խորհրդարան այցելած կանայք իրենց մտահոգող հարցերն են ուղղել Արա Բաբլոյանին. դրանքվերաբերել են համայնքների խոշորացմանը, ընտանեկան բժշկությանը եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանն առնչվող խնդիրներին:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Քննարկման առանցքում հարցեր էին, որոնք վերաբերում էին առողջապահական ոլորտին, կրթական բարեփոխումներին, համայնքների խոշորացմանը եւ այդ գործընթացի արդյունքում դպրոցների ու նախակրթարանների օպտիմալացմանը:

Խորհրդարանականների հետ հանդիպմանը ներկաները մտահոգիչ հարցեր են հնչեցրել նաեւ գյուղական դպրոցներում մասնագետների պակասի, ուսուցիչների արդարացի ընտրության վերաբերյալ:

Մտքերի փոխանակման արդյունքում պատգամավորները փաստել են, որ ներկայացված խնդիրների մի մասն առաջիկայում կկարգավորվի օրենսդրությամբ, իսկ մյուս մասի պարագայում էլ կլինի խորհրդարանական վերահսկողություն:

Կարեւորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ:

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան