Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախագահները քննարկել են իրադրությունը Սիրիայում, մասնավորապես Աֆրինի և Իդլիբի շրջաններում:
Նրանք անդրադարձել են սիրիական խնդրի լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես Աստանայի և Սոչիի գործընթացներին:
Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: