Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923189.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
«Հարգելի գործընկեր,
Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: