Միջազգային

Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները

1 րոպեի ընթերցում

Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտողները Միացյալ Նահանգներում օգտագործել են սքանավորման նոր տեխնիկա` բացահայտելու Պաբլո Պիկասոյի արվեստի մեծ աշխատանքներից մեկի` «Crouching Woman» կտավի թաքնված հատվածը:

Պարզվում է՝ յուղանկարի տակ պատկերված է Բարսելոնայի լանդշաֆտը, որը Պիկասոն օգտագործել է որպես իր գլուխգործոցի հիմք:

Նոր համակարգը շատ ավելի մատչելի է, քան արվեստի գործերի սքանավորման այլընտրանքային շատ համակարգեր: Այն նաև շարժական է, ինչը հնարավոր է դարձնում սքանավորումը ցանկացած պատկերասրահում:

Կտավում բլուրների ուրվագիծն այդ ֆոնին դառնում է կնոջ մեջք: Տորոնտոյի Օնտարիո արվեստի ինստիտուտի դասախոս Քենեթ Բրոմմելը ասել է, որ հուզված է` տեսնելով, թե ինչ կա նկարի տակ իրականում: «Այն օգնում է նաև հասկանալ, թե որտեղ է կտավն արվել»,-ասել է նա BBC-ի թղթակցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում