Տարածաշրջանային

Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանը 6 լրագրողի դատապարտել է ցմահ ազատազրկման 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնողների հետ կապեր ունենալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Դատավճիռը հաջորդել է մեկ այլ թուրքական դատարանի՝ թուրքական և գերմանական արմատներով լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու որոշմանը: Վեց լրագրողներ մեղավոր են ճանաչվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապեր ունենալու համար: Գյուլենը մեղադրվում է հեղաշրջման ձախողված փորձ կատարելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության մի շարք խմբեր` ներառյալ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, դատապարտել են Թուրքիայի դատարանի այդ դատավճիռը` որպես լրատվամիջոցների ազատության խախտում: «Այդ խիստ դատավճիռը անընդունելի և աննախադեպ հարձակում է Թուրքիայում խոսքի և մեդիայի ազատության վրա»,-ասել են ՄԱԿ-ի խոսքի ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողը և ԵԱՀԿ-ի Եվրոպայում մեդիայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչը:

Դատապարտված լրագրողներն են Նազալի Իլիկակը, Ահմետ Ալթանը, Մեհմետ Ալթանը, Ֆեվցին Գրինչին, Յակուբ Սիմսեկը և Շուկրու Տուգրուլ Օզզենգուլը:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ավելի քան 50 000 մարդու և հեռացրել մոտ 150 000 հանրային ծառայողների` այդ թվում լրագրողների, ուսուցիչների, ոստիկանների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում