Սպորտ

Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էստերսունդ»-«Արսենալ» խաղից հետո «զինագործների» երկրպագուները հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով (0:3) հաղթեց «Էստերսունդ»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում