Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/922885.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: