Պաշտոնական

Արա Սաղաթելյանի և Տատյանա Վորոնովայի հանդիպմանը կարևորվել են խորհրդարանների աշխատակազմերի շփումները եւ փորձի փոխանակումը

1 րոպեի ընթերցում

Արա Սաղաթելյանի և Տատյանա Վորոնովայի հանդիպմանը կարևորվել են խորհրդարանների աշխատակազմերի շփումները եւ փորձի փոխանակումը
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարՏատյանա Վորոնովայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատակազմերի ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակման կարեւորությանը եւ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես նրանց փորձագիտական ու վերլուծական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությանը:

Կողմերն առաջիկայում աշխատանքային տարբեր ձեւաչափերով համագործակցելու եւ միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում