Միջազգային

Ճապոնիայում առնվազն 15 մարդ Է մահացել ձյան տեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում առնվազն 15 մարդ Է մահացել ձյան տեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն տասնհինգ մարդ Է զոհվել, եւս 222 հոգի՝ վնասվածքներ ստացել Ճապոնիայի հյուսիսում եւ Ճապոնական ծովի ափին ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի համազգային գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունը:

Երեք պրեֆեկտուրաներում, որոնց բաժին Է հասել տարերքի հիմնական հարվածը՝ Ֆուկուիում, Նիիգատայում եւ Տոյամայում մահացել Է 15 մարդ: Ընդամենը Հոնսյու հիմնական կղզու հյուսիսում եւ Ճապոնական ծովի ափին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ Է ստացել 222 մարդ: Ամենից հաճախ մահվան պատճառ Է դարձել այն, որ մարդիկ ընկել են տանիքներից՝ դրանք ձնից մաքրելիս: Բնակիչները երկյուղում են, որ ձյան ծանրությունից տանիքները կփլվեն եւ ստիպված են իրենց ուժերով մաքրել դրանք:

Փետրվարի 14-ի դրությամբ Ֆուկուիում ձյան ծածկույթի բջարձրությունը հասնում Է 2,78 մետրի, Նիիգատայում՝ 2,5 մետրի, Տոյամայում՝ ավելի քան 60 սանտիմետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում