Հայկոն երաժշտասերներին կներկայացնի «Սիրում եմ» երգի տեսահոլովակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բոլոր սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիտոր և երգիչ Հայկոն փետրվարի 14-ին երկրպագուներին կներկայացնի «Սիրում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Երգը գրել ենք Ավետ Բարսեղյանի հետ, հոլովակի ռեժիսորն իմ ընկեր Ավիկ Սանիչն է Խորվաթիայից: Փորձել ենք ամեն ինչ անել, որ երգն ու տեսահոլովակը յուրահատուկ լինեն: Այն լավ նվեր կարող է լինել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչը:

Հայկոն պատրաստվում է նաև հանրության դատին հանձնել սեպտեմբերին կայացած մենահամերգի աուդիո և վիդեոտարբերակները: Սրանցում երգիչը կենդանի հնչողությամբ ներկայացրել է հին ու սիրված երգեր, նոր կատարումներ: Հնչել է նաև ֆիլմերի համար Հայկոյի հեղինակած երաժշտությունը:

Տարիներ շարունակ Հայկոն հրաշալի երգեր է գրել հայտնի երգիչ-երգչուհիների՝ Սիրուշոյի, Տիգրան Պետրոսյանի, Հռիփսիմե Հակոբյանի և այլոց համար: Երգահանն ընդգծեց, որ հեռանկարում պատրաստվում է համագործակցել Ռուսաստանում ստեղծագործող երգիչ Գագիկ Եզակյանի հետ: «Նա հետաքրքիր երգիչ է և հրաշալի է կատարում Առնո Բաբաջանյանի գործերը»,-ասաց Հայկոն:

Հայկոն (Հայկ Հակոբյան) ծնվել է 1973 թվականի օգոստոսի 25-ին Երևանում: Ավարտել է ԵրևանիԿոմիտասիանվան պետական կոնսերվատորիան: Տարբեր տարիների Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն տեսասկավառակ» և այլ մրցանակների:

2007 թվականին «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ», «Մեր սրտի տնակը» և այլ ֆիլմերի երաժշտությունը: Թողարկել է «Ռոմանս», «Նորից», «Մի խոսքով», «Ես քեզ սիրահարվել եմ» ձայնասկավառակները, ունի շուրջ 20 տեսահոլովակ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը