ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/922309.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ագգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկային զոհերի մասին:
ՀՀ ԱԺ պատգամավորների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»: