Մեքսիկայում ռադիոակտիվ նյութերով լեցուն կոնտեյներ է առևանգվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի միանգամից յոթ նահանգում տագնապ են հայտարարել այն բանից հետո, ինչ անհայտ անձինք առևանգել են ռադիոակտիվ նյութերով լեցուն կոնտեյներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոնտեյներն առևանգվել է Գուանախուտաո նահանգից՝ այն տեղափոխող մեքենայի միջից:
Մասնագետները հայտնում են, որ այն մարդկային առողջության վրա խիստ վնասակար ազդեցություն կարող է ունենա՝ խնդրելով որևէ պարագայում այն բաց չանել, հակառակ դեպքում հետևանքները շատ ծանր կարող են լինել:
Կարդացեք հոդվածը` Русский