«Դեդփուլ 2»-ի ռեժիսորը կարող Է նկարահանել «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի սփին-օֆֆը. The Hollywood Reporter

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Լիթչը, որը հայտնի Է «Դեդփուլ 2», «Պայթյունավտանգ շիկահերը» եւ «Ջոն Ուիք» ֆիլմերով, կարող Է մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի սփին-օֆֆի նկարահանումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է The Hollywood Reporter ինտերնետ-հրատարակությունը:

Ներկայում հայտնի Է, որ ֆիլմի նկարահանումների համար Լիթչի թեկնածությունն առավել հարմարն Է, եւ Universal Pictures կինոընկերությունն արդեն բանակցություններ Է սկսել նրա հետ: Նոր կինոժապավենի սցենարն արդեն պատրաստ Է: Դրա վրա աշխատում Է Քրիս Մորգանը, որն աշխատել Է ֆրանշիզայի վեց մասերի սցենարների վրա: Կինոնկարի թողարկումը նշանակված Է 2019 թվականի հուլիսի 26-ին:

«Ֆորսաժ» սփին-օֆֆի գլխավոր գործող անձինք կդառնան հատուկ գործակալ Լյուք Հոբսը եւ վարձկան Դեքարդ Շոուն, որոնց կմարմնավորեն Դուեյն Սքալա Ջոնսոնը եւ Ջեյսոն Սթեյթեմը: Սյուժեի մյուս մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: «Ֆորսաժ»-ի առաջին մասն Էկրան Է բարձրացել 2001 թվականին: Ներկայում աշխարհում ֆրանշիզայի վարձույթից դրամամուտքերը գերազանցել են 5 մլրդ դոլարը: Ութերորդ մասը առաջին հանգստյան օրերին վարձույթում հավաքել Է մոտավորապես 532,5 մլն դոլար, ինչը այդ ցուցանիշի բացարձակ ռեկորդ Է դարձել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից