Պաշտոնական

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպման սկզբում Նախագահը ջերմությամբ է հիշել անցած տարի ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Մալթա կատարած իր այցը և վերահաստատել Հայաստանի ցանկությունը՝ խորացնելու հարաբերությունները Մալթայի Հանրապետության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններում անցած 25 տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել համագործակցության մեծ ներուժը՝ նկատի առնելով նաև այդ հարաբերությունների համար ամուր հիմք հանդիսացող երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչությունները, որոնք հասնում են մինչև 14-րդ դար: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Դոդեյը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Մալթայում իրենց ակտիվ գործունեությամբ կկարողանան լրացնել այդ բացը:

Դեսպան Նատաշա Մելի Դոդեյը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում զարգացնելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, որոնք զգալիորեն նպաստում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և հարաբերությունների ակտիվացմանը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև որոշակի պարբերականությամբ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, լուրջ խթան կհանդիսանա տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար:

Հանրապետության Նախագահը և Մալթայի դեսպանը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ-ում արդեն գործում է Հայաստան-Մալթա բարեկամության խումբ, և հույս է հայտնել, որ Մալթայում ևս առաջիկայում կստեղծվի պատգամավորական նոր խումբ:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի կարևորվել է Եվրամիության շրջանակներում Հայաստանի և ԵՄ անդամ Մալթայի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը:

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում