Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակել են անբարենպաստ եղանակի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook ցանցում հուշարձանի պաշտոնական Էջում:
«Օդերեւութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ Է: Մուտքը հնարավոր Է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն (աշտարակի վրա գտնվող – խմբ.) ռեստորանում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում երկրորդն օրն Է, ինչ մանր ձյուն Է տեղում: Սպասվում Է, որ տեղումները կդադարեն սոսկ փետրվարի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский