Տարածաշրջանային

Թուրքիայում հայտարարել են տեղական արտադրության Whatsapp-ի անցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտարարել են տեղական արտադրության Whatsapp-ի անցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բոզդաղի համոզմամբ՝ նոր հարթակը հնարավոր չի լինի գաղտնալսել: Այն նախ կօգտագործեն հանրային կառույցների աշխատողները, այնուհետև արդեն հարթակը բաց կլինի քաղաքացիների օգտագործման համար:

Փոխվարչապետի համոզմամբ՝ հարթակը թույլ կտա նվազեցնել կախումն արտաքին աշխարհից:

«Սա հարյուր տոկոսանոց տեղական և նոր ծրագիր է: Դրա առաջին փորձարկումն արել է վարչապետ Յըլդըրըմը՝ կապվելով «Ձիթենու ճյուղ» գործողության Հաթայի կենտրոնի հետ: Սա կարևոր փոփոխություն և զարգացում է»,- ասել է Բոզդաղը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում