ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը:

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով հայ-շվեյցարական հերթական հաջողված նախագծի առթիվ, նշել է, որ միջոցառումը երկու երկրների զարգացող հարաբերությունների, գործարար կապերի աշխուժացման եւս մեկ խոսուն արտահայտությունն է:

«Շվեյցարացի գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին վկայում է, որ մեր երկրում բարենպաստ պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու եւ բիզնես-ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեռնարկը ներդրումների ներգրավման եւ մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա: Արա Բաբլոյանի խոսքով՝ Երեւանում կազմակերպված հայ-շվեյցարական գործարար համաժողովը լավ հիմք կստեղծի հետագա համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով «Ավանի աղի կոմբինատ»-ի ղեկավարությանն ու աշխատակիցներին ձեռնարկության վերազինման ու արդիականացման առթիվ, վստահություն է հայտնել, որ այն հնարավորություն կտա ավելի բարձրացնել արտադրանքի որակն ու մրցունակությունը` ապահովելով արտահանման ծավալների աճ:

Ավանի աղի կոմբինատի նոր արտադրամասի կառուցման ընթացքում աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալագրեր է հանձնել Հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկ Ադիկ Այդինյանին եւ «Մարմոնտաժ» կազմակերպության եռակցող Հովակիմ Հախվերդյանին:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հայ-շվեյցարական համատեղ ծրագրի իրականացման առնչությամբ՝ կարեւորելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Առեւտրային պալատի առկայության անհրաժեշտությունը: Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ լրանում է Շվեյցարիայի կողմից Հայաստան բերված առաջին օգնության երեսուն տարին:

«Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից հետո Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մասնակցել է Երեւանում կազմակերպված Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին