Էրդողանի այցը Վատիկան կուղեկցվի ցույցերով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկանում հանդիպում կունենա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը տեղի է ունենալու Վատիկանի գրադարանում:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Էրդողանի այցի առնչությամբ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի նախագահի այցի կապակցությամբ երկրում բնակվող քրդերը նախատեսում են բողոքի ցույցեր կազմակերպել: Այդ պատճառով Էրդողանի հյուրանոցից դեպի Վատիկան տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես արգելվել է բողոքի ցույցերի անցկացումը:

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան երեք հազար ոստիկան:

1959 թվականից հետո Էրդողանը կլինի Թուրքիայի առաջին նախագահը, ով այցելում է Վատիկան:

Թուրքիայի և Վատիկանի միջև հարաբերությունները խիստ լարվել էին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով: Մասնավորապես այն բանից հետո, ինչ Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

2016 թվականի հունիսի 24-ին Հռոմի պապն այցելեց Հայաստան: Երկար սպասված այցելությունն իրականացվեց «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո: Հայաստանում նա այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և աղոթեց: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում նա գրեց. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությունը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա