Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 2-4-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նույն օրը ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Ազգային ժողովի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովների մակարդակով պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւառկա փոխգործակցության մակարդակը:Նաներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր տեղեկատվություն են տրամադրել մի շարք հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին: Ոլորտային հարցերի վերաբերյալ քննարկումներ տեղի են ունեցել նաեւ համապատասխան հանձնաժողովներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում