1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը հաջող է հանդես եկել NCAA-ի հերթական տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` NCAA-ի հերթական տուրում «Նորթերն Կոլորադոն»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սփայթ-Մկրտչյանը, 88-79 հաշվով պարտություն կրեց «Մոնտանա» ակումբից:
Անդրե Սփայթ-Մկրչյանը խաղադաշտում անցկացրեց 38 րոպե և վաստակեց 32 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Միքայել Հակոբյանի «Սուֆֆոլկը» 88-84 հաշվով պարտվեց «Ալբերտուս մագնուս» ակումբին:
Միքայել Հակոբյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե և վաստակեց 27 միավոր:
«Այդահո Սթեյթը» , որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Կարեն Չիվիչյանը , 63-61 հաշվով առավելության հասավ «Նորթերն Արիզոնայի» նկատմամբ:
Կարեն Չիվիչյանը խաղադաշտում անցկացրեց 25 րոպե և վաստակեց 18 միավոր: