Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզաբել Մորեն, ինչպես նաեւ պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը եւ Ադրիան Ամշթուցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովինախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան