Տարածաշրջանային

Թուրքական Հաքքարի նահանգում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել. կան 1զոհ, 5 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Թուրքական Հաքքարի նահանգում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել. կան 1զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

PKK հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Վիրավոր զինվորներն ուղղաթիռով տեղափոխվել են Հաքքարի նահանգի կենտրոնական հիվանդանոց:

Նահանգում PKK զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ են սկսվել:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում