Տարածաշրջանային

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ներկայում տարվում են այցի նախապատրաստական աշխատանքները:

Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին: Նշանակումից հետո նա դեկտեմբերի 1-ին այցելել էր Հայաստան և հանդիպել ՀՀ Նախագահի և արտգործնախարարի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում