Ձմեռային Օլիմպիադա կայցելեն աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիադա, որը փետրվարի 9-25-ն անցկացվելու Է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին մամուլի համար բրիֆինգում հայտնել Է Ազգային անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Նամ Գվան Պհյոն: «Փյոնչհանում Օլիմպիադայի ժամանակ Հարավային Կորեա կայցելեն 21 երկրների 26 բարձրաստիճան հյուրեր, նրանցից 16- ներկա կլինեն բացման արարողությանը»,- նշել Է նախագահի վարչակազմի աշխատակիցը:

«Նաեւ մենք սպասում ենք 92 երկրների 2943 մարչզիկների, ինչը մարզիկների ամենամեծ թիվն Է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,- հավելել Է նա: Վարչակազմի աշխատակցի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայացնելու Է փոխնախագահ Մայքլ Փենսը, Ճապոնիան՝ վարչապետ Սինձո Աբեն, Չինաստանը՝ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժենը, Գերմանիան՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Բացի այդ, Կորայի Հանրապետություն կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով