Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱԻԲԱ-ի համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) արտահերթ համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի բռնցքամատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու փոխնախագահ Արամ Դավթյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ ԱԻԲԱ-ն խոստացել է, որ կվերանայի բողոքարկման մասին որոշումը։ Նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը, որը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել։ ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրեցին նոր, փոփոխված կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբբավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները և հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ։ Բավականին թուլացվել են ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները։ Այսուհետ կարևոր որոշումները կկայացվեն միմիայն խորհրդի անդամների մասնակցությամբ։

Ավելացվել են նաև խորհրդի անդամների քանակը. 24-ից դարձել 28: Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական է ներկայացրել ԱԻԲԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին։

Որոշվել է, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահը, ով ամենաերկարն է զբաղեցնում այդ պաշտոնը։ Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցնում է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը և հենց նրան էլ առաջարկվել է մինչև ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները։

Ելույթ է ունեցել ՄՕԿ-ի ներկայացուցիչը, ով ներկայացրել է 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը բռնցքամարտի հետ կապված։ ՄՕԿ-ի որոշմամբ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն և հասցվեն 8-ի, իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի։

ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է նաև բռնցքամարտի դերը Օլիմպիական խաղերում։ ԱԻԲԱ-ն առաջարկել է 2020 թ. Օլիմպիական խաղերին տղամարդկանց համար թողնել 10 քաշային կարգերը, իսկ կանանցը դարձնել 5: Քվոտաների հետ կապված առաջարկվել է տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը 36-ից դարձնել 60:

Հերթական համաժողովը կկայանա Մոսկվայում 2018 թ. նոյեմբերի 2-3-ը։

Հայերեն

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե