Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին. Էդուարդ Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին հրավերի համար եւ ընդգծել, որ հայ պատվիրակների համար մեծ պատիվ է մասնակցել Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումներին:

Անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ դրանք կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Նա երկկողմ շփումների ակտիվացման հարցում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Փոխգործակցության ընդլայնման համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է միջռեգիոնալ մակարդակով հարաբերությունների զարգացմանը, արժեւորել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կապերի խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հայ համայնքը, որը ձեւավորվել է դեռեւս Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրերից:

«Բազմաթիվ հայորդիներ իրենց հետքն են թողել Սանկտ Պետերբուրգի մշակութային եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այս տարի լրանում է հայազգի ականավոր զորավար եւ պետական գործիչ, Ռուսական կայսրության մեծ բարեփոխիչ Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: Մենք շնորհակալ ենք Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավարությանը Լոռիս-Մելիքովի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար:

Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների դերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանության գործում: Ֆաշիզմի դեմ հաղթանակը մեր ժողովուրդների համընդհանուր հաղթանակն է: Տասնամյակներ անց դրա կարեւորությունը շարունակում ենք գիտակցել, քանի որ այսօր էլ ԼՂ ժողովուրդն է պայքարում իր ազատության եւ անկախության համար: Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանն ու Ռոմիկ Մանուկյանը:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան