Արիֆ Յունուսովը փաստել է Հեյդար Ալիևի՝ Բաքվում հայերի ջարդի կազմակերպիչ լինելու հանգամանքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովը պնդել է, որ 1990թ-ին Բաքվի հայերի ջարդը կազմակերպվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արիֆ Յունուսովը հայտնել է Ադրբեջանում գործող ընդդիմադիր ինտերնետային «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանցի իրավապաշտպանը նշել է , որ Հեյդար Ալիևի հրահանգով է կազմակերպվել նաև 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան ցրելու նպատակով խորհրդային զորքերի մուտքը Բաքու, որի ժամանակ ընդդիմադիրների և խորհրդային զորքերի բախման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի է սպանվել:

Իրավապաշտպանը նշել է, որ Հեյդար Ալիևն այս ամենը կազմակերպել է հետագայում իշխանության գալու նպատակով:

«Հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ շատ հորինվածքներ կան, այդ իրադարձությունները ներկայացվել են որպես ազգային-ժողովրդավարական շարժման ժամանակ կատարված հերոսական պայքարի փառավոր էջ, ինչի արդյունքն է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության անկախացումը: Իրականում 1990թ-ի հունվարի դեպքերը կապված են Հեյդար Ալիևի հետ և կատարվել են նրա հրամանով»,-նշել է Արիֆ Յունուսովը:

Յունուսովը հայտնում է, որ ինքն այն ժամանակ անձամբ կարդացել է Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ Հեյդար Ալիևեի դեմ բացված քննության նյութերի մի մասը:

«Քննության արդյունքներն Ալիևի համար բացասական էին լինելու: 1990թ-ի հունվարի վերջին տեղի էր ունենալու Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը և Հեյդար Ալիևն իր թիմով վտարվելու էր կուսակցությունից և քաղաքականությունից: Ալիևը գիտեր այդ ամենի մասին, ուստի իր մարդկանց միջոցով ( Էլչիբեյ, Նեմաթ Փանահլի, ալիևյան կլանից Ֆազաիլ Աղամալի, Բեջան Ֆարզաիլով) անցնում է ակտիվ քայլերի Կոմկուսում և երկրի ներսում: Նեմաթ Փանահլին, ով 1989թ-ին դեկտեմբերի 31-ին կազմակերպել էր Նախիջևանի պետական սահմանի քանդումը, հունվարին նախաձեռնեց նաև հայերի ջարդերը, քանզի գտնում էր, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է շատ արյուն թափել խառնաշփոթ ստեղծելու համար»,- հայտնել է նա:

Յունուսովը հարցազրույցում նշում է, որ Փանահլին զբաղվում էր հայերի կոտորածներով և հարստահարմամբ, իսկ Էլչիբեյը Հեյդար Ալիևին իշխանության բերելու և նրա հեղինակությունը բարձրացնելու հարցերով:

« Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ Օլեգ Ալիևն ինձ բացահայտ ասել է, որ և Ադրբեջանական, և Ռուսական ՊԱԿ-երը տեղյակ էին այս ամենից, սակայն ոչինչ չէին ձեռնարկում հայերի ջարդերը կանխելու համար: Մոսկվան այս ամենը օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար: Այսպիսով` հունվարի վերջին պլանավորված ԽՍՀՄ Գլխավոր դատախազության նիստը, ինչպես նաև Կոմկուսի պլենումը տեղի չունեցան, Հեյդար Ալիևի դեմ Գորբաչովի հանձնարարությամբ սկսված քննությունը փակվեց և որոշ ժամանակ հետո Ալիևն իշխանության եկավ»,- հայտնել է Յունուսովը:

Արիֆ Յունուսովը 1992-1993թթ. եղել է Ադրբեջանի նախագահի ապարատի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետը և զբաղվել է 1990թ-ի հայկական ջարդերի հետաքննությամբ:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս