Moody՚s-ը բարելավեց Ռուսաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով դրականի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody՚s միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել Է ՌԴ-ի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով դրականի: Այն հաստատվել Է “Ba1” մակարդակում, ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպս նշված Է մամուլի տեղեկագրում, ՌԴ-ի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը եւ չապահովված գերակա պարտքի վարկանիշը հաստատվել են “Ba1” մակարդակում: «Ռուսաստանի մակրոտնտեսությունը լավ Է հաղթահարել նավթի շոկային գները եւ պատժամիջոցները, որոնք մինչեւ այժմ սահմանված են, եւ կատարվել են կառավարության ֆիսկալ քաղաքականության շտկումներ»,- ասված Է վարկանիշային գործակալության մամուլի տեղեկագրում:
Կարդացեք հոդվածը` Русский