Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում