Միջազգային

Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել Սիրիայի քրդերին

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել Սիրիայի քրդերին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ եւ զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին այդ մասին հայտնել Է «Իզվեստիա» թերթը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեծ գնով շարունակում են աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»,- հայտարարել են հրատարակությանը ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում՝ ի պատասխան այն հարցին, թե Նահանգները կզինեն եւ մատակարարումներ կիրականացնեն արդյոք քրդերին:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հավելել են, որ իրենք «պարտավոր են եւ տրամադրված աջակցելու Քրդական դեմոկրատական ուժերին Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» վերջնական պարտության ապահովման համար մղվող պայքարում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում