Մեր գոյության երաշխավորը հայ զինվորն է. «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք էր հայրենիքի պաշտպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։ Համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Այս համերգային ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ունենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Ցանկանում ենք մեր վերաբերմունքը ցույց տալ, մեր շնորհակալությունը հայտնել զինվորներին: Համերգից ստացված գումարն ուղղվելու է զինվորների առողջության վերականգնման գործին, և մենք, իբրև հասարակության մասնիկ, կարող ենք մեր թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ այս հարցում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեցՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝այն, որ մենք ունենք երգելու, պարելու, ապրելու հնարավորություն հայ զինվորի շնորհիվ է: «Հաճախ ենք կարևորում առհասարակ բարոյականությունը, մշակույթը և այլն, սակայն շատ կարևոր է նաև մեր ֆիզիկական գոյությունը, որի երաշխավորը հայ զինվորն է: Շնորհակալ ենք նրան»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը:

Համերգին իրենց սիրված և հուզիչ կատարումներով հանդիսատեսի ծափերին արժանացան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:

Ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները։

Համերգային ծրագիրն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Հայերեն

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն