Տարածաշրջանային

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումների, մասնավորապես թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը Պուտինին ասել է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունը նպատակ է հետապնդում ոչնչացնել Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին: Նա ընդգծել է, թե «Ձիթենու ճյուղ» շարժումը երաշխավորում է Թուրքիայի ազգային անվտանգությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների և Սիրիայում իրադրությունը քաղաքական ճանապարհով հարթելու անհրաժեշտության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում