Միջազգային

Հաիթիի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել Է անկարգությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հաիթիի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել Է անկարգությունների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Տեղի ոստիկանությունն ստիպված բարիկադներ Է կանգնեցրել, որպեսզի դիվանագիտական ներկայացուցչության շենքը պաշտպանի ավելի քան հազար բողոքավորներից: Ցուցարարներից ոմանք քարեր են նետել ոստիկանների վրա, նրանք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել:

Դեսպանատունը փակվել Է տեղական ժամանակով կեսօրից հետո եւ իր աշխատակիցներին ուղարկել Է անվտանգ վայր:

Հաիթիիում բողոքներն սկսվել են Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունների պատճառով, որը ներգաղթի միջկուսակցական համաձայնագիր պատրաստած կոնգրեսականներին կշտամբել Է, որ նրանք ձգտում են միգրանտներ ընդունել «Հաիթիից եւ Աֆրիկայի կեղտոտ խորշերից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում