Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/919382.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք Արեւելաչինական ծովում վթարված եւ խորտակված իրանական տանկերի անձնակազմի զոհերի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: