«Արաբական գարունից» տարածաշրջանի երկրների կորուստները կազմել են 900 մլրդ դոլար. Եգիպտոսի նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների կորուստներն «արաբական գարնան»՝ մի շարք հեղաշրջումների եւ ժողովրդական զանգվածային հուզումների հետեւանքով, որոնք 2011 թվականին ծայր առան արաբական բազմաթիվ պետություններում, եւ դրանց հաջորդած իրադարձությունների հետեւանքով, կազմում են 900 միլիարդ դոլար: Այս տվյալները հայտնել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին «Հայրենիքի պատմությունը» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը հունվարի 17-ին բացվել Է Կահիրեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2011 թվականի «արաբական գարնան» իրադարձությունների եւ հեղափոխությունների կողմից արաբական ժողովուրդներին հասցված վնասը կազմում Է 900 միլիարդ դոլար»,- նշել Է Եգիպտոսի նախագահը: Աս Սիսիի խոսքով՝ պատերազմների, ներքին հակամարտությունների եւ հեղաշրջումների հետեւանքով այդ ժամանակամիջոցում տարածաշրջանում զոհվել Է 1,4 մլիոն մարդ, եւս 15 միլիոնը հայտնվել Է փախստականների վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին