Տարածաշրջանային

Ստամբուլում Պոլսո Հայոց պատրիարքին նվիրված համերգ կկազմակերպվի

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում Պոլսո Հայոց պատրիարքին նվիրված համերգ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Համերգը կազմակերպվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի հովանու ներքո: Դրա շրջանակում հայ համայնքից ելույթ են ունենալու սոպրանո Կարին Չուբուքչյան Բոզքուրթը, Աննա Գևորգյան Ուղուրլույանը և այլոք:

Համերգի ընթացքում կատարվելու են նաև Կոմիտաս վարդապետի և Մակար Եկմալյանի գործերը:

Մեսրոպ Մութաֆյանը պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից, սակայն 2008 թվականի մայիսից հիվանդության պատճառով այլևս չի շարունակում պաշտոնավարումը: Ներկայում նա շարունակում է ապրել միայն բժշկական սարքերի միջոցով:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ ժողովական հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում