Պաղեստինը հրաժարվեց ճանաչել Իսրայելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը հունվարի 15-ին Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ Է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP-ն՝ վկայակոչելով ՊԱԿ-ի ղեկավար մարմնի հայտարարությունը: «ՊԱԿ-ի Կենտրոնեական խորհուրդը Գործադիր կոմիտեին հանձնարարել Է կասեցնել Իսրայելի ճանաչումն այնքան ժամանակ, քանի դեռ նա Պաղեստինը պետություն չի ճանաչել 1967 թվականի սահմաններում, չեղյալ չի հայտարարել Արեւելյան Երուսաղեմի անեքսիան եւ չի դադարեցրել գաղութացումը»,- ասված Է փաստաթղթում:

Պաղեստնի ազատագրման կազմակերպությունը միջազգային հանրակցության կողմից ճանաչվել Է պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Կենտրոնական խորհուրդը կազմակերպության ընդլայնված ղեկավար մարմինն Է, որը գումարվում Է Պաղեստինի Ազգային խորհրդի (վտարանդի խորհրդարանի) նստաշրջանների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին