Հասարակական

ԱԺ-ն քննարկում է մարզերում տրանսպորտային սպասարկման միասնական երթուղային ցանց ստեղծելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է մարզերում տրանսպորտային սպասարկման միասնական երթուղային ցանց ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկում է բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով միասնական երթուղային ցանց ստեղծելու օրենսդրական նախաձեռնությունը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

«Գործող օրենքով միջմարզային ավտոբուսային փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ մարզային երթուղային ցանցը՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար ներկայացված նախագծով առաջարկվում է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ ձևավորված միասնական երթուղային ցանցի կանոնակարգումը կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան տարածքային կառավարման մարմինների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում