Ազգային երգը մտածելակերպ է և մայրենի է այնքան, որքան հայոց լեզուն. Ռուբեն Մաթևոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է ծննդյան 77-ամյակը: Տարեդարձի և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ռուբեն Մաթևոսյանի հետ:

«Ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին, սակայն իմ անձնագրում ինչ-ինչ պատճառներով նշված է, որ ծնվել եմ հունվարի 12-ին: Հետաքրքիր տարիք եմ ապրում և հետաքրքիր ժամանակներում»,-անկեղծացավ Մաթևոսյանը:

Նա ասաց, որ կարևորում է իր ծննդյան օրը, քանի որ, լույս աշխարհ գալով, ծանոթացել է Երկրագնդի, հայ ժողովրդի, ազգային գիտակցության, «Հայրենիք» հասկացության, ընտանիք կազմելու գաղափարի և այլ կարևոր երևույթների հետ:

Երգիչը այդ ոգով ոչ միայն ապրում է, այլև շարունակում իր գործունեությունն իբրև արվեստագետ:

Նա ընդգծեց, որ իր ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր վայրկյանն անմոռանալի է եղել: «Եթե դու քո արվեստի նվիրյալն ես և գործող արվեստագետ, քեզ համար ժամանակը սկսվել և չի ավարտվում, շարունակվում է: Այն, որ Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար եմ և նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ նշանակում է, որ իմ ստեղծագործական կյանքը լիարժեք եմ ապրում»,-շեշտեց երգիչը:

Մաթևոսյանը կարծում է, որ աշխարհում ամենապահանջկոտը Հայաստանի երաժշտասերն է: «Նա ինձ հիսունվեց տարի ծափահարում է. դա խոսուն թիվ է: Այլ երկրներում Ռուբեն Մաթևոսյանի հայտնվելը հայրենիքի հանդեպ կարոտ է, հարազատ երգերի նկատմամբ սեր և այլն, իսկ հայրենիքում կարող ես նաև անտեսվել»,-նշեց Ռուբեն Մաթևոսյանը:

Հայաստանում երգիչը ոչ միայն անտեսված չէ, այլև գնահատված է ու սիրված: Նրա երգին սպասում են:

Խոսելով անելիքների մասին` նա նշեց, որ նոր գործեր կան, որոնք պետք է կյանքի կոչել: «Պատրաստվում ենք հաջորդ տարվա տոներին ընդառաջ նոր երգ հնչեցնել, երգ, որը վաղուց է գրվել և երբեք չի կատարվել: Արամ Սասունցու ստեղծագործությունն է: Այն կկատարեմ երեք կամ չորս երգչի հետ, գուցե մեզ նաև երգչախումբ միանա. բնականաբար, կլինի նվագախումբ: Այդ երգում ազգային ոգին շատ գեղեցիկ է հնչում: Այն կարող է ուրախություն, ժպիտ պարգևել մարդկանց»,-ասաց ժողովրդական արտիստը:

Նա խոստովանեց` երազում է տեսնել, թե թոռնիկներն ինչ են դառնալու տարիներ անց, հասկանալով, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում, տեսնել՝ արդյոք նրանք պահպանե՞լ են ազգային երգարվեստի հանդեպ սերն ու հարգանքը, քանի որ ազգային երգը մտածելակերպ է և մայրենի է այնքան, որքան հայոց լեզուն և հայ ժողովուրդը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա