ԱՄՆ-ում «Ջրի ձեւը» ֆիլմը Critics’ Choice մրցանակին Է արժանացել գլխավոր անվանակարգում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ժապավենը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում Critics’ Choice («Քննադատների ընտրությունը») մրցանակին Է արժանացել 2017 թվականի արդյունքներով: Թվով 23-րդ մրցանակաբաշխության ամենամյա արարողությունը հունվարի 11-ին կայացել Է Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ հեռարձակվել Սի-դաբլյու (CW) հեռուստաալիքի եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջրի ձեւը» ֆիլմն այս տարի առաջատարն Է դարձել այն մրցանակի անվանակարգերի թվով, որը շնորհվում Է ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Ընդամենը ժապավենը ներկայացված Էր 14 կատեգորիաներում: Արդյունքում կինոնկարը, որը պատմում Է համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը, ստացել Է չորս արձանիկ, ներառյալ լավագույն ռեժիսուրայի համար պարգեւը:

«Լավագույն դերասան» կատեգորիայում մրցանակին արժանացել Է Հարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ժապավենում մարմնավորել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) կերպարը: Կնոջ լավագույն դերի համար պարգեւը շնորհվել Է ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին: «Երեք գովազդային վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում նա մոր դերակատարն Է, որը փորձում Է վիշտը ամոքել դստեր սպանությունից հետո: Սեմ Ռոքուելը, որը խաղացել Է նույն այդ ժապավենում, պարգեւատրվել Է տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար: ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են ճանաչել Էլլիսոն Ջեննիին՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմում նրա աշխատանքի համար: Բոլոր այս չորս դերասաններն ու դերասանուհիները հունվարի 7-ին նաեւ «Ոսկե գլոբուսի» են արժանացել նույն անվանակարգերում:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում պարգեւը շնորհել են գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Վերջնագծին» կինոնկարին: Քննադատները լավագույն անիմացիոն ֆիլմ են ճանաչել Pixar հայտնի ստուդիայի հերթական կինոնկարը՝ «Կոկոյի գաղտնիքը», որն ավելի վաղ արդեն ստացել Էր «Ոսկե գլոբուս» մրցանակ:

Լավագույն դրամատիկական սերիալ Է ճանաչվել «Սպասուհու պատմությունը»: Critics՚ Choice մրցանակը շնորհվում Է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այդ մասնագիտական միավորումը բաղկացած Է մոտավորապես 250 մարդուց եւ այդօրինակ խոշորագույն կազմակերպությունն Է համարվում Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից