Տարածաշրջանային

Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից Թուրքիան անվտանգության տեսանկյունից 3-րդ կարգի երկրների շարքում դասելու փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Անկարային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին:

Հայտարարության մեջ նշվում է, թե ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների և բռնության գործադրմամբ դեպքերի աճ է գրանցվել, մարդաշատ վայրերը, քաղաքի կենտրոնները և մշակութային խոշոր միջոցառումները, մետրոյի կայարանները կամ հավատքի վայրերը ու անգամ դպրոցական ճամբարները հավանական է, որ հարձակումների թիրախում լինեն:

«Նման պայմաններում օգտակար կլինի, եթե ԱՄՆ մեկնել պատրաստվող մեր քաղաքացիները վերանայեն իրենց ծրագրերը և մեկնելու պարագայում ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում