ԱԺ նախագահը պարգևատրել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հունվարի 11-ին հանձնելով պարգեւները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է.

«Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»:

Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգեւել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր:

«Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք» ,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաեւ «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը: 20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մարզական նվաճումները:

«Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաեւ հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հայերեն English Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին