Տարածաշրջանային

ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) անդամներին:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել Ռուսաստանի և Իրանի դեսպանները կապված այն հարցի հետ, թե Սիրիայի կառավարական ուժերը խախտել են Իդլիբում հրադադարի պահպանման ռեժիմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում