Սեւանա լճի մակարդակը նախորդ հունվարից ցածր է մնում 3 սանտիմետրով
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը 2018 թվականի հունվարի տասի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը 3 սանտիմետրով զիջում է նախորդ տարվա հունվարի սկզբների նիշին:
Լճից ելքերը զրոյական են, իսկ մուտքերը շատ աննշան, քանի որ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարում դեռ ջուր չի տեղափոխվել, իսկ Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: