Տարածաշրջանային

Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին. թուրք սյունակագիր

3 րոպեի ընթերցում

Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին. թուրք սյունակագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խնդրին անդրադարձել է թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով արձանագրել է՝ «Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին»:

Իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև հունվարի 9-ին ելույթի ժամանակ ակնկալվում էր, որ Էրդողանը պետք է անդրադառնա ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ համագործակցության հարցին, սակայն ի զարմանս բոլորի նա սկսեց խոսել Գյուլի մասին: Նախագահը մասնավորապես հայտարարեց. «Նախկինում մեր կուսակցության տանիքի տակ գտնված, իսկ այժմ այլ վայրում գտնվող որևէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության մասին որևէ բան ասի», «Այս միասնությունը թունավորողները թող իմանան, որ արդեն այս քարավանի անկեղծ ճամփորդները չեն», «Այս գնացքից ընկածները ընկած տեղն էլ կմնան»:

Աբդուլքադիր Սելվին հիշեցրել է, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլի գրասենյակից ավելի վաղ արված հայտարարությամբ նշվել է, որ վերջինս շարունակելու է կիսել իր տեսակետները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: «Տեսնենք՝ արդյոք Գյուլը կլռի, թե կպատասխանի այս քննադատություններին»,- նշում է սյունակագիրը:

Փորձելով հասկանալ Էրդողանի նման գործելաոճի՝ նախկին նախագահի հասցեին քննադատություններ հնչեցնելու դրդապատճառները՝ Սելվին հիշեցրել է, որ Աբդուլլահ Գյուլը նրան դեմ էր գնացել և «այո» չէր ասել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում: Բացի այդ, նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Էրդողանի կողմից ստորագրած և օրենքի ուժ ունեցող այն հրամանագրի առնչությամբ, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Գյուլն այս քայլը «խիստ մտահոգիչ» էր անվանել:

«Իհարկե, այս ամենը ևս իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն այժմ խոսք է գնում ավելի հեռուն գնացող ռազմավարության մասին: Էրդողանը 2019 թվականի նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլի և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև հստակ գիծ է քաշել: Դրա նպատակը կուսակցությունում Գյուլի նկատմամբ եղած համակրանքը վերացնելն է: Թե ինչ կլինի հետագայում, պարզ կլինի Գյուլի դիրքորոշումից հետո»,- նշել է սյունակագիրը:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում